Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է՝ BMW-ի վարորդը եղել է խմած և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/11/2020

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է՝ BMW-ի վարորդը եղել է խմած և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Հուսիկ Կարապետյանի կողմից հունիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական և դատաբժշկական։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթաքցում պարզվել է, որ BMW-ի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Գևորգյանը, եղել է ոչ սթափ և չի ունեցել ավտոմեքենա վարելու վարորդական իրավունքի վկայական։

Ոչ սթափ է եղել նաև Mercedes-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը, սակայն վերջինիս խմածությունը եղել է թույլատրելի սահմանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու այն քաղաքացիներին, ովքեր վթարի օրը դեպքի վայրում ասում էին, որ վթարի մեղավրոը եղել է BMW-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ, սակայն եղել են նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր էլ ասել են, որ Mrcedes-ի վարորդը, ավտեմեքենան վարելով մեծ արագությամբ, փորձել է BMW-ի և Nissan-ի մեջտեղով անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը նույնպես ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Տ. Քոթանջյանը: Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ տեսուչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ա. Ավետիսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել էր՝ Nissan-ը վարել էր Երևանի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Թորոսյանը, BMW-ն վարել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գևորգյանը, իսկ Mercedes-ը վարել էր Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը։

Վթարի հետևանքով Հ. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով դիմել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Փիեռ Ղուկասը, 23-ամյա Կարինա Խուկազը և 28-ամյա Մարիաննա Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հունիսի 24-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Փիեռ Ղուկասը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



Комментариев нет: