Խոշոր ավտովթար բախվել են BMW X5-ն ու Opel-ը. BMW-ն մխրճվել է գազատար խողովակների մեջ. - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/02/2020

Խոշոր ավտովթար բախվել են BMW X5-ն ու Opel-ը. BMW-ն մխրճվել է գազատար խողովակների մեջ.


Հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Մասիս գյուղի վարչական տարածքում՝ կենտրոնական փողոցում, բախվել են 28-ամյա Արշավիր Հովհաննիսյանի վարած BMW X5 մակնիշի և 32-ամյա Հովհաննես Պողոսյանի վրաած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյանը, մի քանի հենասյուներ տապալել ու մխրճվել գազատար խողովակների մեջ: Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր աշխատանքներ են ձեռնարկում տեղում խմդիրը լուծելու ուղղությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com








Комментариев нет: