Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերել - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/07/2020

Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերել



Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության եւ օգտագործման դեմ հետեւողական պայքարը:

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պահում եւ օգտագործում:


Հուլիսի 4-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 13 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:

Հանգամանքները պարզվում են:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


News.am

Комментариев нет: