Ինչպես է անցել գիշերը սահմանին. Ադրբեջանի զինուժը կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից. ՊՆ խոսնակ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/30/2020

Ինչպես է անցել գիշերը սահմանին. Ադրբեջանի զինուժը կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից. ՊՆ խոսնակ


Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց:


Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ

Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ

Երասխ, Արենի, Զանգակատուն ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ։

Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից (մեկական անգամ)։

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր