Ինչո՞վ է վտանգավոր համավարակի ժամանակ հանրային վայրերում ծխելը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/04/2020

Ինչո՞վ է վտանգավոր համավարակի ժամանակ հանրային վայրերում ծխելը



Հանրային վայրերում ծխելը մեծացնում է COVID-19 հիվանդություն առաջացնող կորոնավիրուսի տարածման հավանականությունը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բացի առողջության համար վնասից, դիմակով մանիպուլյացիան եւ ծխախոտի հետ մատների հպումը բերանին կարող է նպաստել COVID-19-ի տարածմանը»,- նշված է երկրի ԱՆ հաղորդագրության մեջ:

Մասնագետները նաեւ ընդգծում են, որ ծխելու ժամանակ ծխի հետ միասին կարող են արտադրվել ոչ մեծ կաթիլներ, որոնք կարող են անչափ վարակիչ լինել, հատկապես մոտակայքում եղող մարդկանց համար:

«Անհրաժեշտ է խուսափել հանրային վայրերում ծխելուց»,- հայտարարել է առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ ծխել կարելի է միայն առանձին բաց վայրերում՝ անձնական հիգիենայի միջոցառումների պահպանմամբ, իսկ ծխելուց առաջ եւ հետո անհրաժեշտ է ձեռքերը լվանալ:

Առողջապահության նախարարությունը նաեւ հիշեցնում է, որ ծխելը բացասաբար է անդրադանում կորոնավիրուսային ինֆեկցիայի ընթացքի վրա, եւ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ էլեկտրոնային ծխախոտը կարող է հետեւանքներ ունենալ թոքերի, սրտի եւ անոթների համար, ինչը «նույնպես կարող է մեծացնել COVID-19-ի պատճառով բարդությունների հավանականությունը»:



Комментариев нет: