«Հրադադարի որևէ խախտում այլևս չպետք է հանդուրժենք» Եվրախորհրդարանի փոխնախագահի դիպուկ խոսկը Ադրբեջանին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/20/2020

«Հրադադարի որևէ խախտում այլևս չպետք է հանդուրժենք» Եվրախորհրդարանի փոխնախագահի դիպուկ խոսկը Ադրբեջանին

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Ադրբեջանին կրկին կոչ է արել դադարեցնելն կրակն ու վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում անցկացվող բանակցային գործընթացին:

«Հրադադարի որևէ խախտում չպետք է այլևս հանդուրժենք: Անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում:

Նոր սերունդներն ատելության ու թշնամու հռետորաբանության մթնոլորտում չպետք է մեծանան»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել էԿաստալդոն:

Եվրախորհրդարանի փոխնախագահն օրեր առաջ՝ հուլիսի 17-ին, թվիթերյան մեկ այլ գրառմամբ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների կապակցությամբ, շեշտել ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող մոնիթորինգի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունն ու միացել Մինսկի խմբի նախագահների՝ հրահրող քայլերից զերծ մնալու վերաբերյալ հնչեցված կոչին:

Комментариев нет: