Կապանի հրապարակում «դրիֆտ» անող երիտասարդները ոստիկանությունում են - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/28/2020

Կապանի հրապարակում «դրիֆտ» անող երիտասարդները ոստիկանությունում են



Հուլիսի 26-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում երկու ավտոմեքենա Կապան քաղաքի Շահումյան հրապարակում «դրիֆտ» են արել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 27 եւ 28 տարեկան երկու բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, «ԲՄՎ» եւ «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներով բարձր արագությամբ մի քանի շրջադարձ են արել Շահումյան հրապարակում:


Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդները ներկայացել են Կապանի բաժին, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:



Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր