Մամ, կարող ա՞ վսյո տակի, ավտոյի մեջ դնեմ դիմակ. այսօր Արփիին պատրաստում եմ, որ մանկապարտեզ գնա. Աննա Հակոբյան (լուսանկարներ) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/31/2020

Մամ, կարող ա՞ վսյո տակի, ավտոյի մեջ դնեմ դիմակ. այսօր Արփիին պատրաստում եմ, որ մանկապարտեզ գնա. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

 

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կրտսեր դստեր՝ Արփիի լուսանկարենրը և կից գրել է. «Այսօր Արփիին պատրաստում եմ, որ մանկապարտեզ գնա, ու ընթացքում մեր միջեւ հետեւյալ երկխոսությունն է տեղի ունենում.


- Մամ, կարող ա՞ վսյո տակի, ավտոյի մեջ դնեմ դիմակ։

- Ինչի՞ համար, Արփի։

- Կողքս էլի մարդիկ կան, դրա համար։

- Վախենում ես դու իրենց վարակե՞ս, թե իրենք՝ քեզ։

- Իրանք ինձ վարակեն:

Հ.Գ. Արփիի գույնը ամեն օր մանկապարտեզի բակում տեղադրված ամառային լողավազանում լողալու հետեւնաքն է։)))»։


Комментариев нет: