Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/13/2020

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել


Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ «Վստրեչի ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը հայտնաբերվել և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ-տվյալներն իրացնելիս, համագործակցելով Քննչական կոմիտեի ծառայողների հետ, գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 49-ամյա Արամ Վարդանյանին։

Վերջինս մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է Արամ Վարդանյանի տեղափոխման տեսանյութը

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր