Ալիևը չի հանդարտվում․ նա Նիկոլ Փաշինյանին «դեմ առ դեմ» կռվելու կոչ է արել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/24/2020

Ալիևը չի հանդարտվում․ նա Նիկոլ Փաշինյանին «դեմ առ դեմ» կռվելու կոչ է արել



Ադրբեջանում դեռ ուշքի չեն գալիս Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական գործուղությունների ձախողումից, ինչի ապացույցն է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունը։ Բաքվի Խաթայի շրջանում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին բնակարաններ ու մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ Ալիևը կրկին խոսել ադրբեջանական կողմի «ջախջախիչ հաղթանակից» ու ՀԱՊԿ-ից։ Նրա խոսքերից ենթադրելի է, որ Ալիևը, այնունամենայնիվ, մտահոգություններ ունի, որ ինչ-որ պահի ՀԱՊԿ-ն կարող է միջամտել իրավիճակին։ «Դուք, երևի, լսել եք, որ այն բանից հետո, երբ մենք Հայաստանին ջախջախիչ հարված հասցրինք, նրանք միանգամից պաշտպանության համար վազեցին և դիմեցին ՀԱՊԿ-ին։


 Պահանջում էին, որ ՀԱՊԿ-ն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն անի»,- ասել է Ալիևը։ Նա նաև հայտարարել է, թե ՀԱՊԿ անդամները Ադրբեջանի բարեկամ երկրներն են։ Այնուհետև Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանություններին «մենամարտի» է հրավիրել՝ ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու փոխարեն։ «Մեզ հետ կռվիր դեռ առ դեմ, կտեսնենք՝ ով կհաղթի»,- ասել է Ալիևը։ Փաստորեն, Իլհամ Ալիևը որոշակի անհանգստություններ ունի ՀԱՊԿ-ի հետ կապված։ Հավելենք, որ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ին չեն դիմել՝ օգնություն ստանալու նպատակով, պարզապես տեղեկացրել են տիրող իրավիճակի մասին և կազմակերպության կանոնադրությանը հարիր կեցվածքի կոչ արել։ Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի միջամտության կարիքը չկա։ Մինչդեռ հայտնի է, որ Բաքուն պարբերաբար դիմում է Անկարայի օգնությանը։

 Էմմա Չոբանյան


© factor.am



Комментариев нет: