Մենակ էն ա լավ, որ դասից չես ուշանում, բայց հեռավար կրթությունը մեզ ոչինչ չտվեց (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/04/2020

Մենակ էն ա լավ, որ դասից չես ուշանում, բայց հեռավար կրթությունը մեզ ոչինչ չտվեց (տեսանյութ)


Մարտի մեկին, երբ ՀՀ-ում գրանցվեց համավարակի առաջին դեպքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուսումնական հաստատությունները մեկ շաբաթով կփակվեն։

Մարտի 16-ին էլ կառավարությունը երկրում հայտարարեց արտակարգ դրություն և մինչև ուսումնական տարվա ավարտ ուսումնական հաստատությունները փակ մնացին։ Այդ ընթացքում ուսումնական հաստատությունները անցան հեռավար կրթության. որոշ տեղերում այն հաջողվեց, որոշներում՝ ոչ։ Դա մեծ դժվարություններ առաջացրեց ուսուցիչների համար, մասնավորապես մատյանների հետ կապված խնդիրներ եղան։

Այսօր էլ, դեռևս իշխանությունները չգիտեն, թե արդյոք նոր ուսումնական տարվա մեկնարկին կբացվեն ուսումնական հաստատությունները, թե ոչ, ամեն ինչ կախված է երկրում համավարակի տարածումից։

ArmDaily.am-ը հետաքրքրվել են, թե արդյոք քաղաքացիները կողմ են, որ սեպտեմբերից ուսումնական հաստատությունները բացվեն։

Комментариев нет: