Ստորև ներկայացնում ենք Ճանապարհային Ոստիկանության կողմից արձանագրված տուգանքների արդյունքում ձեր կորցրած տուգանային միավորների կարգավիճակը ստուգելու #ընթացակարգը և կետերի հաջորդականությունը։
❓❓ որտեղ կայքն այցելել
❓❓ ինչպես մտնել շահագործողի էջ
❓❓ ինչպես տեսնել տուգանային միավորները
1️⃣. այցելեք 𝙬𝙬𝙬.𝙧𝙤𝙖𝙙𝙥𝙤𝙡𝙞𝙘𝙚.𝙖𝙢 կայք
2️⃣. Գտեք « ͟Ֆ͟ի͟զ͟ ͟ա͟ն͟ձ͟ա͟ն͟ց͟ ͟հ͟ա͟մ͟ա͟ր͟ ͟ա͟յ͟լ͟ը͟ն͟տ͟ր͟ա͟ն͟ք͟ա͟յ͟ի͟ն͟ ͟մ͟ո͟ւ͟տ͟ք͟» բաժինը(կայքէջի 🖥 մեջտեղի հատվածում)
3️⃣. Սեղմեք «͟Ֆ͟ի͟զ͟ ͟ա͟ն͟ձ͟ա͟ն͟ց͟ ͟հ͟ա͟մ͟ա͟ր͟» կոճակը
4️⃣. Բացվում է նոր պատուհան, առանց այդ պատուհանի վրա որևէ դաշտ փոխելու ͇«͇Շ͇ա͇հ͇ա͇գ͇ո͇ր͇ծ͇ո͇ղ͇»͇ բաժնում լրացրեք հետևյալ դաշտերը.
✅ «Հանրային Ծառայության Համարանիշ» դաշտում լրացրեք ձեր սոցիալական քարտի թվերը կամ եթե ունեք նույնականացման քարտ ⚠️ (ID քարտ), ապա այդ քարտի ետևի էջում կգտնեք «Հանրային Ծառայության Համարանիշ» -ի թվերը
✅ «Վարորդական վկայական» դաշտում լրացրեք ձեր վարորդական վկայականի ներքևի աջ հատվածում գրված վարորդական վկայականի սերիան
✅ «Հեռախոսահամար» դաշտում լրացրեք ձեր բջջային հեռախոսահամարը
✅ «Երկիր» դաշտում ոչինչ պետք չի փոխել, եթե դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։
✅ «ՄՈՒՏՔ» կոճակի վրա սեղմեք
Կհայտնվեք ձեր վարորդական հաշվի էջում։
🖥 էկրանի աջ հատվածում կտեսնեք ձեր անուն/հայրանուն/ազգանունը, նկարը և տուգանային միավորների մնացորդը (Եթե ոչ մի խախտում թույլ չեք տվել, ապա պետք է երևա 9 թիվը)։
Կարող եք սեղմել ձեր «անուն/հայրանուն/ազգանուն» դաշտի վրա և կհայտվնեք տեղեկատվական բաժնում, որտեղ նշվում է ձեր վարորդական իրավունքի
✅ համարը
✅ տրման ամսաթիվը
✅ վավերականության ամսաթիվը
✅ կարգը
✅ կարգավիճակը։
Կարևոր է հատկապես կարգավիճակի մասին տեղեկությունը. կարող է լինել գործող, ժամկետանց, կասեցված կամ զրկված։
Ձեր վարորդական հաշվի էջում կա 3 բաժին՝
1️⃣. «Տրանսպորտային միջոցներ»
2️⃣. Շահագործում
3️⃣. Խախտումներ
Առավել կարևոր է 3️⃣-րդ բաժինը, որտեղ ցույց է տրվում ձեր կողմից կատարված խախտումները։
No comments:
Post a Comment