Այսօրվանից ովքեր կարող են դիմակ չկրել. պարետի նոր որոշումը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2020

Այսօրվանից ովքեր կարող են դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով բացառություններ է սահմանել դիմակի կրման հետ կապված։


Այսպիսով, քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:


Որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:



Комментариев нет: