Եթե հակառակորդի անօդաչուն մեր միջոցի տեսանելիության հայտնաբերման գոտում է, խոցելը խնդիր չի․ ՀՕՊ զորքերի շտաբի պետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/21/2020

Եթե հակառակորդի անօդաչուն մեր միջոցի տեսանելիության հայտնաբերման գոտում է, խոցելը խնդիր չի․ ՀՕՊ զորքերի շտաբի պետ


Եթե հակառակորդի անօդաչու սարքը մեր միջոցի տեսանելիության հայտնաբերման գոտում է ապա նրա խոցելը խնդիր չի այլեւս։ Այս մասին այսօր՝  հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիր ունեինք, քանի որ մեր անկախ Հայաստանի պատմության պրակտիկայի մեջ առաջին անգամ էին նման միջոցներ կրառում, եւ հաշվարկները լավ պատրաստված չէին, նման կարգի փոքրաչափ նշանակետերի վրա աշխատելու արհեստավարժություն չունեինք, բայց դրանից հետո մենք կատարեցինք համապատասխան հետեւություն, մեր զորքերի պատրաստությունը ուղղեցինք նաեւ այդ տիրույթում, այդ չափերի գործող ցանկացած թռչող թիրախի հայտնաբերման աշխատանքի կատարելագործմանը։ Իրականացրել ենք մեր համակարգերի արդիականացում, նոր միջոցների ձեռքբերում։ Եթե սարքը մեր միջոցի տեսանելիության հայտնաբերման գոտում է, իսկ մենք հետախուզությունը վարում ենք տարբեր եղանակներով, ապա նրա խոցելը խնդիր չի այլեւս»,- ասաց նա՝ նշելով, որ կիրառված ճիշտ մարտավարության արդյունքում է խփվել Hermes 900 անօդաչուն։


Գնդապետի խոսքով՝  հայկական արտադրության անօդաչուները չեն զիջում իսրայելականին, դեռ մի բան էլ կատարելագործված են տեսանելության առումով։ 

«Մեր միջոցներն ավելի անտեսանելի են, քան հակառակորդի սպառազինությունը։ Էս պահի դրությամբ էդ առումով չի զիջում»,- ասաց նա։

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր