Հանգիստ ձեր տեղը նստեք, հա՞․ սովը սկսվի, չսկսվի, Դուք եք պատասխանատուն․ Մելքումյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/13/2020

Հանգիստ ձեր տեղը նստեք, հա՞․ սովը սկսվի, չսկսվի, Դուք եք պատասխանատուն․ Մելքումյան



Արդեն 4-րդ անգամ բերվում է արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը, էլ քանի՞ անգամ է բերվելու, կարո՞ղ է 14-րդ անգամ էլ բերվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«մենք նախ պետք է հասկանանք, թե ինչ կատարվեց նախորդ 4 ամիսների ընթացքում: Դրա համար ես բաժանեցի երեք մասին՝ մարտի 1-16-ը: Ով ինչ տեղեկատվություն պետք է դներ սեղանին, որ չի դրել, եթե դրել է ամենաբարձր ղեկավարության սեղանին, բայց որոշում չի ընդունվել եւ շարունակվել է քարոզարշավը, սա մի բան է: Եթե չի դրվել, շատ ավելի վատ: Պարետն ասում է, որ հայեցակարգային խնդիր ունենք, ինչն ավելի վատ է, այսինքն այդ փուլում պետությունը չի իմացել, թե ինչ պետք է անի:


Մենք ՞նց պետք է գնահատենք. Գնահատականը հետեւյալն է՝ մահեր, վարակակիրներ, թեստավորման ծավալ եւ այլն: Մենք հիմա համաշխարհային հակառեկորդներ ենք սահմանում, մենք 9-րդ տեղում ենք, բացասական առումով մեզնից առաջ են Վատիկանը, Սան Մարինոն, Քուվեյթը, Չիլին, Քաթարը եւ այլն: Բայց թեստավորման ծավալներով, մենք ամենաքիչն ենք արել, եթե թեստավորման ծավալներն էլ հաշվի առնենք, կգտնվենք բացասական իմաստով առաջին եռյակի մեջ»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Անդրադառնալով տնտեսական վիճակին նա հիշեցրեց, որ իրենք զգուշացրել էին, որ օգոստոս-սեպտեմբերին տնտեսական վիճակը լրջանալու է: «մենք կորցնում ենք շատ աշխատատեղեր: Շատ ձեռնարկություններ վնասով են աշխատում, իսկ դա նշանակում է, որ այդ աշխատատեղերը կամաց-կամաց փակվելու են: Դա նշանակում է, որ սպառողական մակարդակն իջնելու է: Քիչ սպառել նշանակում է նաեւ սոցիալական անվտանգության եւ հարկային մուտքերի խնդիր ունենալ: Այդ պահին, երնբ նախորդիվ ասվում էր, որ ՀՀ կարող են գալ միլիարդավոր դոլարներ1-1,5 տոկոսադրույքով, որ բերեք բյուջետային երաշխիքների օրենսդրությունը, բանկային օրենքները համապատասխանեցնենք, այդ գումարների ներգրավման իրացման խնդրին, այդ դեպքում շատ կոնսերվատիվ ենք, ասում են՝ բա էդ գումարների ծագումնաբանությունը: Եղբայր ջան, ստուգեք, որեւէ խնդիր չկա: Այսօր մեր տնտեսությունը կարիք ունի մեծածավալ փոխառու միջոցների ներգրավման»,-ասաց նա:

«Մենք ասում ենք, որ կան հնարավորություններ վիճակը շտկելու: Ես կարծում եմ, որ լուծումներ կան, բայց երբ այդ լուծումները շատ են հապաղում, երբ համարվում է, որ ամենագետներ կան, որոնք նստած են եւ միայն իրենք են այդ որոշումները կայացնում, դա լավ չի: Ի վերջո, հասնելու է քաղաքական պատասխանատվության պահը»,-հայտարարեց Մելքումյանը:

 Այդ պահին տեղից ինչ-որ մեկը արձագանքեց, սակայն չլսվեց, թե ինչ ասաց, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը բորբոքվեց ու ասաց. «Դուք հանգիստ ձեր տեղը նստեք, սովը կսկսվի, չի սկսվի, դուք եք լինելու պատասխանատու: Հանգիստ նստեք ռեպլիկներ մի արեք»:

Հիշեցնենք, որ դեռ շաբաթներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ 3 ամսից Հայաստանում սով է լինելու:

Комментариев нет: