Համավարակի հետեւանքով աշխատաշուկան հայտնվել է «աննախադեպ ճգնաժամի մեջ»․ ԱՄԿ-ի ղեկավար - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/09/2020

Համավարակի հետեւանքով աշխատաշուկան հայտնվել է «աննախադեպ ճգնաժամի մեջ»․ ԱՄԿ-ի ղեկավար



Համաշխարհային առաջնորդները կոչ են արել միասնական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, որի հետեւանքով, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ղեկավար Գայ Ռայդերի խոսքով, աշխատաշուկան հայտնվել է «աննակադեպ ճգնաժամի մեջ», հաղորդում է Reuters-ը։

«Եկեք պարզաբանենք․ դա ընտրություն չէ առողջության կամ աշխատատեղերի եւ էկոնոմիկայի միջեւ։ Դրանք փոխկապված են․ մենք կամ կհաղթենք բոլոր ոլորտներում, կամ պարտություն կկրենք»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ԱՄԿ-ի գագաթնաժողովի մասնակիցներին։


Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ աշխարհը կրում է հատուկ պատասխանատվություն՝ պաշտպանել միլիոնավոր բժշկական աշխատողներին, որոնք գտնվում են ճգնաժամի առաջնագծում եւ բախվում են վարակման եւ մահացության աճող դեպքերի հետ։

«Միասին մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց, ովքեր պաշտպանում են մեզ»,-ասել է նա։


Комментариев нет: