Ինտերնետի օգնությամբ գումար վաստակելու մի քանի միջոց - Erevan.live

Լրահոս

7/01/2020

Ինտերնետի օգնությամբ գումար վաստակելու մի քանի միջոց

1. Հոդվածների բորսա



Այս դեպքում դուք պետք է կատարեք տարբեր առաջադրանքներ, օրինակ` գրեք հոդվածներ (քոփիրայթինգ և ռերայթինգ)։ Գումար վաստակելու այս միջոցը բավականին բարդ է, քանի որ այն պահանջում է որոշակի հմտություններ` տեղեկատվության հետ աշխատելու, թեման գրագետ և օրիգինալ ներկայացնելու կարողություն։ Հաշվի առեք, որ գրագողությունն անթույլատրելի է։ Սակայն եթե դուք ջանք գործադրեք և ձեռք բերեք համապատասխան փորձ, ապա կարող եք վաստակել բավականին լուրջ գումար։

2 . Ֆրիլանս


Գումար աշխատելու այս ձևը, բացի հոդված գրելուց, ներառում է նաև կայքերի մշակում, վեբ դիզայն, ծրագրերի գրում և այլն։ Այստեղ ընտրությունն ավելի մեծ է, քան նախորդ ձևերում։ Բարդ առաջադրանքները և բարձր պահանջները թույլ են տալիս բավականին մեծ եկամուտ ստանալ։

3. Կայքի ստեղծում


Սա վաստակի առավել բարդ ու աշխատատար ձևերից է։ Այն ներառում է կայքի մշակումն ու հետագա առաջխաղացումը, այդ թվում` գործատուների ներգրավում, վարկանիշի ձևավորում, այցելությունների ավելացում, որոնողական համակարգերի ուշադրության ներգրավում` այն ամենը, ինչ թույլ է տալիս շահույթ ունենալ։ Եթե դա ձեզ հաջողվի, ապա կստանաք մշտական և էական եկամտի աղբյուր։ Բացի այդ, կայքը կարելի է վաճառել։

4. Բլոգի ստեղծում


Այս տարբերակը հիշեցնում է նախորդը, բայց այն ավելի պարզ է, քանի որ բլոգի նկատմամբ պահանջներն այնքան մեծ չեն, որքան կայքի նկատմամբ` թե տեխնիկական իմաստով, թե բովանդակային։ Բլոգն ընդամենը օրագիր է, որում դուք հանրամատչելի ձևով պատմում եք ձեր սիրած գործի կամ զբաղմունքի մասին։ Բլոգի օգնությամբ կարելի է գումար վաստակել ոչ միայն գովազդի, այլ նաև գործընկերային հղումների, գովազդային հոդվածների և վիդեոյի հաշվին։ Միաժամանակ, ձեր ներդրումները նվազագույն կլինեն` պետք կլինի միայն գնել դոմենային անուն և հոսթինգ։

5. Լուսանկարների և պատկերների վաճառք


Եթե զբաղվում եք լուսանկարչությամբ, ապա կարող եք ձեր հոբբին վերածել իրական եկամտի աղբյուրի։ Դա կարելի է անել հատուկ սթոքային ռեսուրսների օգնությամբ, որտեղ պետք է գրանցվել։ Գլխավոր պահանջը` լուսանկարները պետք է հեղինակային և որակյալ լինեն։ Վերոնշյալը վերաբերում է նաև պատկերներին։

6. Էլեկտրոնային առևտուր


Գոյություն ունեն այս վաստակի տարբեր տեսակներ։ Մասնավորապես, անպետք իրերի վաճառք առքուվաճառքի հատուկ կայքերի օգնությամբ։ Վերջին երկու տարիներին Հայաստանում մասսայականացվում էին հատուկ խմբեր Facebook–ում, որտեղ մասնակիցներն իրեր են վերավաճառում։ Այժմ այդ խմբերի թիվը 100–ից անցնում է, և ամեն ինչ ասում է նրա մասին, որ այդ թիվն աճելու է։


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր