Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ չի կարող կասկած առաջացնել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/29/2020

Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ չի կարող կասկած առաջացնել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել։ Այս մասին այսօր դատարանում ասաց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր գույքի վրա դրված կալանքը հանելու միջնորդությանը։ «Շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին։ Հիմա մենք քննարկում ենք իմ գույքի և հաշիվների կալանքի հարցը, մեկ տուն է, որ ստացել եմ պետության կողմից, և երկու բանկային հաշիվներ են, որոնց բոլոր փոխանցումներն արվել են մեկ աղբյուրից՝ ԱՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ ես աշխատում եմ։ Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել, և դուք ունեք նաև նյութերը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։ Նշենք, որ պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։ Մանրամասները՝ տեսանյութում։

 Լիլիթ Շաբոյան


© factor.am

Комментариев нет: