Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորանային բիզնեսի աշխատողներին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/09/2020

Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորանային բիզնեսի աշխատողներին


Կառավարության շենքի մոտից այսօր՝ հուլիսի 9-ին, ոստիկանները բերման ենթարկեցին ռեստորանային բիզնեսի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատողներին։  

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները նախ մոտեցան ակցիայի մասնակիցներին հորդորեցին հեռանալ կառավարության շենքի մոտից, ինչից որոշ ժամանակ անց սկսեցին բերման ենթարկել նրանց։ 


Նշենք, որ կառավարության առջեւ ակցիա են անցկացնում ռեստորանային բիզնեսի սեփականատերերը, աշխատակիցներ, երգիչ, երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ, մատուցողներ։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները եւ հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր