Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/29/2020

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները



ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 27-ին 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այդ մասին հայտնեցին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես`


Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, 300 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 6 հա, 5000 քմ, 2000 քմ, 1 հա, Արարատ-Վեդի ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 1000 քմ, Լեռնագոգ գյուղում՝ 3 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1․7 հա, 5 հա, 5 հա, Կապուտան գյուղում՝ 700քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 1000 քմ,

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր