Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, հարկ եղած դեպքում տուգանքները կխստացվեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2020

Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, հարկ եղած դեպքում տուգանքները կխստացվեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ



Կորոնավիրուսն աշխարհում շարունակում է ծավալվել, միայն երեկվա դրությամբ նոր դեպքերն աշխարհում գերազանցել են 100 հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երկրները, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են նորից համաճարակի ամենաակտիվ փուլ: Երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա այն է, ինչի վերաբերյալ նախորդ շաբաթ հայտարարել էինք: Այս առումով է կարևորվում դիմակների կրումը, այդ թվում բաց տարածքներում»,- ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ փողոցում դիմակներ կրելու պարտադրանքից ազատվելու են միայն այն անձինք, որոնք փաստաթղթով ամրագրված կարողանալու են հիմնավորել իրենց այս կամ այն հիվանդության առկայությունը: «Բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել: Հակառակ դեպքում ոստիկանությունը պետք է կիրառի տուգանքներ: Ընդ որում տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել: Այո, մենք ասում ենք, որ ամենախիստ միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այս ճանապարհին հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ: Մեր նպատակն է այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որ նրանք դիմակներ կրեն: ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- հայտարարեց Փաշինյանը:


© factor.am

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր