Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը նույն դիրքի ուղղությամբ․ ՊՆ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/13/2020

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը նույն դիրքի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրանքի էր դիմել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՊՆ խոսնակը: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: «Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ ադրբեջանական կողմը 2 զոհ և 5 վիրավոր ունի։


© factor.am

Комментариев нет: