Առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված․ վարչապետ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/07/2020

Առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված․ վարչապետ


Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Շաբաթ և կիրակի օրերին շուրջ հազար նոր դեպք է գրանցվել, և առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլև ամբողջ աշխարհից: Բազմաթիվ երկրներում, կարծես, իրավիճակը վերցված էր հսկողության տակ, սակայն գալիս են լուրեր, որ նոր ալիք է սկսվում: Դա ավելի  է խտացնում այն պատկերացումը, որ մենք ունենք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


ՀՀ վարչապետը նշեց, որ իրավիճակի վերաբերյալ ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը: Իրավիճակի հաղթահարումը իշխանություները տեսնում են նաև քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարզապես միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ:

«Շաբաթ օրը շրջայց եմ կատարել Ավան վարչական շրջանում, դիմակներ եմ բաժանել: Կարող եմ ասել, որ հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիները չեն հավատում անհատական վարքի փոփոխության ազդեցությանն իրավիճակի վրա: Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց շրջապատում չէին արձանագրել վարակի դեպք և սա էլ ավելի բարդացնում է մեր խնդիրը: Ճիշտ վարվելակերպը ոչ թե այն է, որ սպասենք առնչվենք այդ դեպքերի հետ, այլ ի գիտություն ընդունենք վարակի վերաբերյալ առկա տեղեկատվությանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ  պետք է շարունակել քաջալերել մեր քաղաքացիներին, որ պահպանեն անվտանգության կանոնները, կրեն դիմակ ամենուր, պահպանեն սոցիալական հեռավորություն:


Комментариев нет: