«Միշտ ուզում ենք «Ռոմայում» տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների»․ Ակումբի գլխավոր տնօրեն - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/04/2020

«Միշտ ուզում ենք «Ռոմայում» տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների»․ Ակումբի գլխավոր տնօրեն


«Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան մեկնաբանել է հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբում ելույթները շարունակելու փաստը:

«Մենք ուրախ ենք, որ Հենրիխը որոշել է մնալ մեզ հետ և օգնել մեզ շարունակելու աճել:


Ակումբի նպատակները չեն փոխվել, և մենք միշտ ցանկանում ենք այստեղ տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների, որոնք ցուցադրում են իրենց ցանկությունը, պրոֆեսիոնալիզմն ու վճռականությունը, և որոնք ճիշտ ճանապարհով են ներկայացնում մեր ակումբն ու մեր երկրպագուներին:

Ես հուսով եմ՝ Միկին երկար կմնա «Ռոմայում»: Ուզում եմ նրան շնորհավորել նաև որդի ունենալու կապակցությամբ, որն այստեղ է լույս աշխարհ եկել»,- Ֆիենգայի խոսքերը մեջբերում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Մխիթարյան․ «Ուզում ենք՝ «Ռոման» լինի թոփ-ակումբ, ունենա հաղթանակներ և նվաճի տիտղոսներ»

Комментариев нет: