Միջին տարիքի տղամարդ է նետվել Կիեւյան կամրջից. նրա դին դուրս են բերել Հրազդան գետից - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2020

Միջին տարիքի տղամարդ է նետվել Կիեւյան կամրջից. նրա դին դուրս են բերել Հրազդան գետից


Այսօր, հուլիսի 9-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 22։20-ի սահմաններում Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդը, ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել։


Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ովքեր տեղում ծառայություն են կատարել մինչև ժամանել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպատիվ խումբը։

Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարները հատուկ ճոպանների միջոցով Հրազդան գետից դուրս բերեցին դին։ Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ժամանել են նաև Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր