Մոսկվայի դատարանները տասը մարդ են ձերբակալել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների կապակցությամբ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/28/2020

Մոսկվայի դատարանները տասը մարդ են ձերբակալել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների կապակցությամբ



Մոսկվայի դատարանները տասը մարդ են ձերբակալել մայրաքաղաքի տարբեր հատվածներում  հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նիկուլինսկու դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը հինգ անձի նկատմամբ: Դրանք Նիկոյան Արտակը, Ապրեյան Արսենը, Ապրեյան Արմենը, Նիկոյան Սեյրանը, Պետրոսյան Արգիշտն են, բոլորը մեղադրվում են ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանություն՝ անձանց խմբի կազմում»)»,- ասված է Նիկուլինսկու դատարանում: Ավելի վաղ նույն գործի շրջանակներում Տրոիցկու դատարանում ձերբակալվել էր ադրբեջանցի Ա. Մոժլումովը, եւ չոր ադրբեջանցի ձերբակալվել էր Կուզմինսկու դատարանի կողմից։


Բացի այդ, ներկայումս Նիկուլինսկու դատարանում քննվում է Նարեկ Պետրոսյանի եւ Ռազմիկ Սահակյանի ձերբակալման մասին միջնորդությունը, ովքեր եւս մեղադրվում են ՌԴ ՔՕ  213 հոդվածի 2-րդ մասով: Տրոիցկու դատարանում նմանատիպ միջնորդություններ են քննվում մի քանի ադրբեջանցու նկատմամբ։

Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մերյինո շրջանում մի շարք բախում էր տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ, որոնցից մեկը վերաճել էր զանգվածային ծեծկռտուքի: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության եի կողոպուտի վերաբերյալ: Ձերբակալվել էր 25 մարդ: Հուլիսի 24-ի ընթացքում Մոսկվայի տարբեր հատվածներում մի շարք նոր բախումներ էին տեղի ունեցել: Այդպես, Նոր Մոսկվայի Սալարեւո թաղամասում մի խումբ ադրբեջանցիներ փայտե մահակներով եւ մետաղական ձողերով ջարդել էին հայերին պատկանող շինանյութերի խանութը, ինչի արդյունքում մի մարդ էր վիրավորվեց: Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել էին սրճարանի եւ ավտոլվացման կետերի պատուահնները Մոսկվայի արեւմուտքում, ինչի հետեւանքով այցելուներից մեկը վիրավորվել էր ապակու բեկորներից: Այս փաստով քրեական գործեր են հարուցվել խուլիգանության հեդվածով, ձերբակալվել է ինը մարդ:


Комментариев нет: