Իտալիայում առաջարկում են շենքերն ախտահանել ուլտրամանուշակագույն լամպերով - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/21/2020

Իտալիայում առաջարկում են շենքերն ախտահանել ուլտրամանուշակագույն լամպերով



Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նույնիսկ ոչ մեծ դոզաներով ի վիճակի Է ոչնչացնելու կորոնավիրուսը: Մի խումբ իտալացի գիտնականներ՝ Միլանի համալսարանի իմունաբանության պրոֆեսոր Մարիո Կլերիչիի գլխավորությամբ հանգել են այն եզրակացության, որ վիրուսի տարածման աստիճանն ուղղակիորեն կախված Է երկարալիքային եւ միջինալիքային(UVA, UVB) ընդգրկույթի ուլտրամանուշակագույնի ինտնեսիվությունից:

Հետազոտողները, որոնց թվում եղել են աստղաֆիզիկոսներ, հունվարի կեսերից մինչեւ մայիսի վերջը թեստավորել են արեգակնային ճառագայթումը 260 երկրներում: Արդյունքնում նրանք պարզել են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելի նվազ մակարդակով վայրերում ախտահարվածների ավելի մեծ թիվ Է դիտարկվում:


Մասնավորապես, Կլերիչին հակված Է Իտալիայում կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազումը բացատրելու ամռան շրջանի սկսվելով: Թեստերի ընթացքում ուղիղ ճառագայթների ներգործության են ենթարկվել կորոնավիրուսով հիվանդներից վերցված նյութեր: Արդյունքը եղել Է այսպես. ոչնչացում 99,9 տոկոսով:

Դա գիտնականներին թույլ Է տվել պնդել, որ ուլտրամանուշակագույն լամպերի միջոցով կարելի Է ախտահանել փակ շենեքրը՝ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման կանխարգելման համար:

«Նման լամպերը թույլ են տալիս ախտահանում իրականացնել նվազագույն ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ եւ կարճագույն ժամկետներում: Այդ մեթոդը կարող Է կիրառվել կինոթատրոններում, գրասենյակներում, խանութներում, եւ դպրոցներում»,- ասել Է պրոֆեսորը: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս ուլտրամանուշակագույնի ներգործություն թույլ տալ մաշկի բաց հատվածների վրա, քանի որ կարելի Է այրվածք ստանալ կամ վնասել տեսողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Комментариев нет: