Լավագույն ըմպելիքներն իմունային համակարգն ամրապնդելու և դիմադրողականությունը բարձրացնելու համար - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/11/2020

Լավագույն ըմպելիքներն իմունային համակարգն ամրապնդելու և դիմադրողականությունը բարձրացնելու համար


Նոր կորոնավիրուսի համավարակի ֆոնին իմունային համակարգի ամրապնդումը շատ կարևոր է, քանի որ բարձր իմունիտետն օգնում է ավելի լավ պայքարել տարատեսակ վիրուսների, բակտերիաների և հիվանդությունների այլ հարուցիչների դեմ։ The Health Site-ը ներկայացրել է մի քանի ըմպելիք, որոնք կօգնեն շատ արագ ամրապնդել իմունային համակարգն ու բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը։


Քրքումով թեյ


Քրքումը պարունակում է օգտակար տարրեր, որոնք օժտված են հզոր հակաբորբոքային հատկություններով ու օգնում են զգալիորեն բարելավել իմունային համակարգի վիճակը։ Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ հում քրքումը կամ երկու գդալ քրքումի հյութահանուկը 20 րոպե թրմել 4 բաժակ եռման ջրում, այնուհետև ըմպելիքը քամել, ավելացնել մի փոքր կիտրոնի հյութ ու մեղր և խմել։

Տաք լիմոնադադ

Շատ արդյունավետ կարող է լինել նաև կոճապղպեղով, սխտորով ու դարչնով լիմոնադը։ Հարկավոր է չորս պճեղ թարմ սխտորը, մեկ թեյի գդալ թարմ կոճապղպեղն ու 2,5 սմ երկարությամբ դարչնի ձողիկը թրմել չորս բաժակ ջրում, այնուհետև ավելացնել մեկ ճաշի գդալ անանուխի տերևներ ու մեկ կիտրոնի հյութ և կրկին թրմել կես ժամ։ Ընպելիքը հարկավոր է քամել, քաղցրացնել մեղրով ու խմել։ Կոճապղպեղն ու սխտորն օժտված են հակամանրէային հատկություններով և օգնում են բուժել վարակիչ հիվանդությունները, մինչդեռ հակաբորբոքային հատկություններով օժտված դարչինը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը։

Նարնջի հյութ

Նարինջը հարուստ է վիտամին С-ով, որն ամրապնդում է իմունային համակարգը։ Ըմպելիքն ավելի համեղ ու օգտակար դարձնելու համար կարելի է դրան նաև գազար ու խնձոր ավելացնել։

Ձմերուկի հյութ

Այս մթերքը հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, ինչպես նաև А և C վիտամիններով։ Ըմպելիքին մի փոքր անանուխ ու լայմ ավելացնելը կօգնի դարձնել դրա համն ավելի յուրահատուկ։

Ջուր

Հասարակ մաքուր ջուրը լավագույն ըմպելիքն է իմունային համակարգի ամրապնդման համար։ Ջուրը դուրս է բերում օրգանիզմից բոլոր տոքսինները, ուստի շոգ եղանակին մասնագետները խորհուրդ են տալիս օրական 8-10 բաժակ ջուր խմել։



Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր