ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն աստիճանաբար վերսկսում է վիզաների ծառայությունը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/01/2020

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն աստիճանաբար վերսկսում է վիզաների ծառայությունը


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Սկզբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների՝ 3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզաների, դիմումները մի քանի կատեգորիաների համար: Դրանք են՝ ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով,  հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:

«Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց` FRANCE-VISAS կայքում: Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն`պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում»,-ասված է հաղորդագրության մեջ:


Դեսպանությունը տեղեկացնում է, որ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Комментариев нет: