Իրանը մահապատժի է ենթարկել ԿՀՎ-ի օգտին լրտեսության եւ Սոլեյմանիի մասին տվյալներ փոխանցելու համար մեղադրվողին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/20/2020

Իրանը մահապատժի է ենթարկել ԿՀՎ-ի օգտին լրտեսության եւ Սոլեյմանիի մասին տվյալներ փոխանցելու համար մեղադրվողին


Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԿՀՎ-ի օգտին լրտեսության եւ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժերի վերաբերյալ տվյալներ փոխանցելու մեջ մեղադրվող տղամարդուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը:

Մահմուդ Մուսավի Մաջդը, ով մեղադրվում էր նաեւ «Մոսադ» իսրայելական հետախուզության համար աշխատելու մեջ, մահապատժի է ենթարկվել երկուշաբթի առավոտյան:


Դատապարտյալի դեմ գործը սկսվել էր դեռ Սոլեյմանիի մահից առաջ եւ ոչ մի կապ չունի իրանական բարձրաստիճան զինվորականի դեմ ԱՄՆ օպերացիայի հետ:

ԱՄՆ-ն հունվարի 3-ին Բաղդադում իրականացրել էր Սոլեյմանիի չեզոքացման օպերացիային։ Ի պատասխան, Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել իրաքյան ռազմակայանի ուղղությամբ, որտեղ տեղակայված էին ամերիկացի զինծառայողները: Իսկզբանե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Պենտագոնի ղեկավարությունը հայտարարել էին, որ հրետակոծման հետեւանքով զոհեր չեն եղել: Այնուհետեւ զինված ուժերը ստիպված էին խոստովանել, որ զոհեր կան: Ընդ որում, նրանց թիվն անընդհատ ավելանում էր:


Комментариев нет: