«Փաստ». Խոսակցություններ կան, որ հակառուսական նոր արշավ սպասվում է նաեւ առաջիկա օրերին - Erevan.live

Լրահոս

7/01/2020

«Փաստ». Խոսակցություններ կան, որ հակառուսական նոր արշավ սպասվում է նաեւ առաջիկա օրերին


«Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական շրջանակներում բավական անհանգստացած են ՀՀ-ում վերջին մի քանի ամիսներին նկատելիորեն աճած հակառուսական տրամադրություններով, հատկապես, որ դրանք արվում են ոչ միայն իշխանամերձ շրջանակների, այլ նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների եւ պատգամավորների միջոցով։

Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ երբ այս անհանգստությունների մասին տեղեկացրել են հայաստանյան իշխանության բարձր շրջանակներին, նրանք ուղղակի ձեռքները «թափ են տվել»՝ ակնարկելով, թե դա ՀՀ ներքաղաքական հարցն է։


Մեր ունեցած տեղեկություններով, ռուսական շրջանակների անհանգստության նոր ալիքը կապված է բացահայտ հակառուսական արտահայտություններ եւ անթաքույց հակառուսական պրոպագանդա պարունակող տարբեր հրապարակումներով ոչ միայն սոցցանցերում, այլեւ իշխանամերձ լրատվականներում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն այս մասին բավականին հանգամանալից մի քանի վերլուծություններ է փոխանցել պաշտոնական Մոսկվային։ Խոսակցություններ կան, որ հակառուսական նոր արշավ սպասվում է նաեւ առաջիկա օրերին:

Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անհանգստությունները խորացել են նաեւ «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքի հետ կապված, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել: Ռուսական լրատվամիջոցներն արդեն հրապարակումներ են անում, թե «ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթույլատրվեն «դեղատոմսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր