Տավուշի Չինչին գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/23/2020

Տավուշի Չինչին գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել


Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել: Այդ մասին տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը:

Նա նշեց, որ երեխաների մայրը՝ Հեղինեն, աշխատում է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում: Նա մաթեմատիկայի ուսուցչուհի է:


Դպրոցը մեծ ոգևորությամբ է ընդունել երեխաների ծնունդը: Այդ մասին է վկայում ուսումնական հաստատության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառումը: «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: Բոլորիս աչքը լույս: Աստված պահապան ձեզ»:

Комментариев нет: