Ալիեւի իշխանությունը Հայաստանի ձեռքում է. ինչ է վերցրել հայկական բանակը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/18/2020

Ալիեւի իշխանությունը Հայաստանի ձեռքում է. ինչ է վերցրել հայկական բանակը


Տավուշի սահմանագոտում տեղի ունեցողը գործնականում կարող է վճռել Ադրբեջանի իշխանության հարցը: Հայկական բանակի ստորաբաժանումները ադրբեջանական սադրանքին տված պատասխան հարվածով վերցրել են ոչ միայն հայկական սահմանամերձ գյուղերի անվտանգության պարբերական սպառնալիքի աղբյուր եղած բարձրունք: Հայկական ուժերը ազատագրել են բարձունք, որը գործնականում ապահովում է հայկական գերակայություն Ադրբեջանի հյուսիսարեւմտյան տարածքի ահռելի հատվածի նկատմամբ, որտեղով անցնում են ճանապարհային եւ էներգետիկ կարեւոր ենթակառուցվածքներ:


Միաժամանակ, բարձունքն ու դրանից բխող գերակայությունը հայկական ուժերին ռազմավարական առավելություն են տալիս հայ-ադրբեջանական սահման-ճակատի ամբողջ, այդ թվում՝ արցախյան ուղղության համատեքստում: Գործնականում, Արցախի հյուսիսային սահմանի հարաբերակցությամբ ստեղծվում է Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանից թիկունքային ռազմավարական հարվածի խորության հնարավորություն, որը կարող է հայկական ուժերին տալ Հայաստանի հյուսիսարեւելքից եւ Արցախի հյուսիսից ընդառաջ միանալու հնարավորություն: Իսկ այդ ճանապարհին է ի դեպ նաեւ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Գետաշենի եւ Շահումյանի շրջանը, կամ Զինավոր դայու հայկական թագավորությունը, ինչպես կասեր Վլադիմիր Հարությունյանը:


Այդպիսով, ադրբեջանական սադրանքին հաջորդած պատժիչ գործողությամբ հայկական զինուժը իր ձեռքն է վերցրել Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ «պատերազմի իրավունքի» վրա կառուցված իշխանությունը:

Բաքվում հաջորդած «բանակի աջակցության եւ հայրենասիրական կոչերի» վերաբերյալ բազմահազարանոց ցույցը դրա պարզորոշ վկայությունն է: Դրանք Բաքվի իշխանության կազմակերպած լոկ խորհրդանշական ակտ չեն, ընդ որում պարզ չէ, թե իշխանության հատկապես ո՞ր թեւի կազմակերպած: Դրանք ինքնապաշտպանական քայլ են, ներքին ինքնապաշտպանական քայլ, որով Ալիեւը փորձել է կանխել իշխանության կորստի բերումով անբերանպաստ իրադարձությունների զարգացումը Բաքվում: Միաժամանակ, անգամ դա պահել հնարավոր չի եղել եւ այդ «աջակցության» ակցիան դուրս է եկել կառավարումից եւ Ադրբեջանի իշխանությունը ստիպված է եղել ցրել իր իսկ կազմակերպած ակցիան: Կամ իշխանության մի թեւը ստիպված է եղել ցրել մյուսի կազմակերպած ակցիան:

Միաժամանակ, հանգամանքը, որ հայկական զինուժը դե ֆակտո իր ձեռքն է վերցրել Բաքվի իշխանությունը, խոսում է այն մասին, որ մինչ այդ հարցի հանգուցալուծումը Ադրբեջանը լինելու է բավականին անկանխատեսելի, առավել եւս այդ երկրի «պաշտպանական» վարքագծի արտաքին ներգործության տեսանկյունից: Որովհետեւ Ադրբեջանի իշխանության հարցի անմիջական երեք չորս շահառուները դրան չեն վերաբերելու անտարբեր՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Իսրայել: Այստեղ Հայաստանն, ի դեպ, այդ հարցում ունի երկու բավականին ակնառու գործընկեր եւ դաշնակից՝ Ռուսաստան եւ Իրան, որոնց հետ կարող է լինել արդյունավետ աշխատանքի մեծ դաշտ: Երեւանը վերջին շրջանում սկսել էր սերտացնել աշխատանքը նաեւ Իսրայելի հետ:

Այդ առումով ի դեպ հատկանշական է օրեր առաջ Հայաստանի փոխարտգործնախարարի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարի հեռախոսազրույցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեյրացիան տարբեր հարցերում Հայաստանի կարեւոր գործընկեր լինելուց բացի, նաեւ հայ-թուրքական հարաբերության բազմափրոձ միջնորդ է: Արդյո՞ք շոշափվել էր այդ թեման, փաստորեն Տավուշի իրադարձությունների զարգացումից մի քանի օր առաջ:

Բանն այն է, որ ինչքան էլ Անկարան ներկայումս կոշտ հայտարարությամբ աջակցություն է հայտնում Ադրբեջանի իշխանությանը, այդուհանդերձ, չի կարող հաշվի չնստել իրողության հետ, որ այդ իշխանությունն այժմ հայկական ձեռքում է: Իսկ վերցնել այն, Անկարայի համար մեղմ ասած միարժեք հարց չէ, հաշվի առնելով այն, որ այդ իշխանության հայկական ձեռքում լինելու հարցում էապես շահագրգռված են գործնականում բոլորը, այդ թվում գերակա բեւեռները՝ ԱՄՆ ու Չինաստանը: Մի քանի օր առաջ դեսպանները Հայաստանի պաշտպանության նախարարի հյուրն էին:


Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր