Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչ է արել - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/08/2020

Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչ է արել

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում միանալ Հայաստանի աջակցության հիմնադրամի դրամահավաքին՝ օգնելու Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին: Այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:


«Հայաստանի աջակցության հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք`օգնելու COVID-19- ի արդյունքում տուժած փոքր բիզնեսին: Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է և շատ փոքր, ընտանեկան բիզնեսները հայտնել են, որ ստիպված են եղել արտադրությունը մինչև 90 տոկոսով կրճատել՝ ի հավելումն աշխատակիցների կրճատման»,-նշել է Քարդաշյանը:


Նա կոչ է արել մտածել նվիրատվության մասին՝ օգնելու բիզնեսին:

Հեռուստաաստղը օգտագործել է նաև  #SupportArmenia հեշթեգը:

Комментариев нет: