Ռուսաստանը պատմությունը շրջելու հնարավորություն ունի. Թուրքիան մեծ խաղ է սկսել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/28/2020

Ռուսաստանը պատմությունը շրջելու հնարավորություն ունի. Թուրքիան մեծ խաղ է սկսել



Արեւելյան Միջերկրականում կտրուկ սրվել է հակամարտությունը Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ: Պատճառն այն է, որ թուրքական հետազոտական նավը մոտեցել է հունական Կաստելորիզո կղզու ափերին: Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն հանդուրժելու Թուրքիայի գործողությունները: Երկու երկրների զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի:


DW-ի հետ զրույցում Բեռլինի «Գիտություն եւ քաղաքականություն» հիմնադրամի փորձագետ Գյունտեր Զոյֆերտը պատահական չի համարում, որ նույն օրը, երբ Oruc Reis նավթը պետք է դուրս գար Անթալյայի նավահանգստից, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում տասնամյակների ընթացքում առաջին անգամ նամազ հնչեց:


«Նախագահ Էրդողանի նպատակը «Մեծ Թուրքիայի» վերածնումն է: Խոսքն այն Թուրքիայի մասին չէ, որն Աթաթուրքը դեմքով շրջեց դեպի Արեւմուտք, այլ Թուրքիա Օսմանյան կայսրության կերպով ու նմանությամբ: Այդ քաղաքականության կիրառական հետեւանքներ են թուրքական բանակի ռազմական ներուժի մեծացումը եւ Արեւելյան Միջերկրականում արտաքին քաղաքականության ռազմականացումը», – կարծում է նա:

Սուրբ Սոֆիայում խորհրդանշական նամազն Էրդողանի համար դարձավ տեղեկատվական ծածկոց մի շարք կարեւոր քայլերի համար: Թուրքիան բազմաքայլանոց գործընթաց է սկսել ժամանակակից պատերազմի բոլոր կանոններով: Էրդողանի համար պանօսմանիզմը նպատակ չէ, այլ պաշտպանության միջոց, որ գոյատեւի նոր աշխարհակարգի ստեղծման ժամանակ:

Նոր աշխարհակարգը նախատեսում է Թուրքիան լրիվ այլ սահմաններով ու այլ դերով, իսկ Էրդողանը փորձում է ագրեսիվ քաղաքականությամբ պահպանել նախկին հզորության բեկորները: 2023 թվականին կլրանա Լոզանի պայմանագրի 100-ամյակը, որը կնքվեց Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով: Կղզիները, որոնց հավակնում է Էրդողանը, Հունաստանին են անցել հենց Լոզանի պայմանագրով, եւ Թուրքիան փորձում է իր օգտին վերանայել Լոզանի պայմանագիրը:

Նախքան Լոզանի պայմանագրի ստորագրումը, 1921 թվականին Թուրքիան ամրացրել էր իր սահմանները՝ Խորհրդային Ռուսաստանի հետ պայմանագրեր ստորագրելով Կովկասում հայկական հողերի բաժանման վերաբերյալ: Ռուս-թուրքական պայմանագրերի ճակատագիրը Էրդողանին հետաքրքրում է ոչ պակաս, քան Լոզանինը, կամ միգուցե ավելի շատ: Թուրքիան փորձում է շահագրգռել Ռուսաստանին երկարաձգելու պայմանագրերը, բայց անցած 100 տարիների ընթացքում շատ բան է փոխվել, եւ Ռուսաստանին գրեթե բան չի մնացել «ավարի բաժանումից»: Ինչպես նշում է Ազատ Արշակյանը, Արաքսի այս ափի տարածքներն անցան Ռուսաստանին, այն ափինը՝ Թուրքիային:

Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական ավարն ինքնիշխան դարձավ, եւ չնայած դեռ հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած, ակնհայտ է, որ նրանք արդեն ոչ թե ռուսական, այլ հայկական սահմաններն են հսկում: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, որոնք ռուս-թուրքական պայմանագրերով բաժին հասան Ռուսաստանին, դարձան անկախ պետություններ եւ արդեն չեն պատկանում Ռուսաստանին: Մինչդեռ Թուրքիան պահպանել է իր իշխանությունը ստացած բոլոր հողերի վրա, ներառյալ Կարսը, Արդահանը, Արարատ լեռը: Ստացվում է, որ Ռուսաստանը, հաստատելով իր հավատարմությունը Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին, պաշտպանելու է Թուրքիայի շահերը, որովհետեւ այդ պայմանագրերով Ռուսաստանն այլեւս շահեր չունի:

Թուրքիան հասկանում է, որ Մոսկվան, ըստ էության, պայմանագրերը երկարացնելու պատճառ չունի, եւ այդ ժամանակ Թուրքիան կսկսի ճաքեր տալ: Ահա թե ինչու է Անկարան Ռուսաստանի վրա ճնշման այլ մեթոդներ սկսել կիրառել: Նախ Էրդողանի խորհրդականը խոստացավ Ռուսաստանը ներսի քանդել 25 միլիոն մուսուլմանների միջոցով: Հետո Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանն էսկալացիա սադրեց Տավուշում՝ այնուհետեւ հակամարտությունը տեղափոխելով Ռուսաստան:

Կարելի է ենթադրել, որ կոնֆլիկտի տեղափոխումը Տավուշից Մոսկվա նախապես ծրագրված էր Բաքվում եւ Անկարայում եւ ուղղված է նրան, որ թույլ չտա Ռուսաստանին ու Հայսատանին ներդաշնակեցված քաղաքականություն վարել: Մոսկվայի համար իմաստ կունենա՞ շարունակել Թուրքիայի հետ դաշինքը, եթե Անկարան ու Բաքուն անթաքույց օգտագործեն մուսուլմանական գրոծոնը ռուսական պետության հիմքերի սասանման համար: Ռուսաստանը պատմությունը շրջելու հնարավորություն ունի:


Комментариев нет: