Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, որի ժամկետները երկարացվել են արդեն երեք անգամ: Հուլիս 13-ին կլրանա հերթական ժամկետը և առայժմ պարզ չէ, արդյոք կառավարությունը ևս մեկ անգամ կերկարացնի արտակարգ դրությունը, թե՝ ոչ։ Իսկ մինչ այդ արդեն տևական ժամանակ է՝ ընդդիմությունը և որոշ իրավապաշտպաններ քննադատում են կառավարությանը՝ հայտարարելով, թե երկրում արտակարգ դրության պայմաններում, երբ սահմանափակված է հավաքների ազատությունը և հանրությունն ու քաղաքական ուժերը, ըստ էության, զրկված են բողոքի ցույցեր իրականացնելու իրավունքից, իշխանությունը մեկը մյուսի հետևից, ընդ որում, առանց բավարար հանրային քննարկումների, ընդունում է կարևորագույն օրենքներ։ Փորձենք վերհիշել, թե կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմի հետ համեմատող և համընդհանուր ջանքերը բացառապես համավարակի հաղթահարմանն ուղղելու կոչեր անող իշխանություններն այս ընթացքում ինչ օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել և կյանքի կոչել՝ արտակարգ դրության պայմաններում ակտիվորեն առաջ տանելով սեփական քաղաքական օրակարգը։
© factor.am
Комментариев нет:
Отправка комментария