Զավեշտալի դեպք մարզերից մեկում. կինն ամուսնուն ասել է. «Լավ ա, պաշտպանիչ դիմակը քաշեցի, թե չէ, գիտեի՝ դու ես» - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/02/2020

Զավեշտալի դեպք մարզերից մեկում. կինն ամուսնուն ասել է. «Լավ ա, պաշտպանիչ դիմակը քաշեցի, թե չէ, գիտեի՝ դու ես»



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու փաստով։ Առավոտյան տարածքի ոստիկանություն է դիմել նշված մարզի բնակիչ՝ 41-ամյա Հարություն Կ-ն և հայտնել, որ 1 օր առաջ գնացել է մարզում իրեն պատկանող հողամաս, որտեղ Ford Transit ավտոմեքենայի մեջ նկատել է, որ իրեն ծանոթ Ի. Հ-ն իր կնոջ՝ Մ. Ն-ի հետ կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ։ Հարություն Կ-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը լսել է նաև, որ կինն ասում էր. «Մի արա, պետք չի, էս էն տեղը չի, ես էդ մարդը չեմ», ինչը իր մեջ կասկած է հարուցել, որ Ի. Հ-ն փորձել է բռնի կերպով սեռական հարաբերոթյուններ ունենալ իր կնոջ հետ։ Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նաապատրաստվում։ Ամուսինը ոստիկաններին հայտնել է նաև, որ կինը հետո իրեն պատմել է, որ սկզբից ինքը չի ճանաչել, քանի որ Ի. Հ-ն եղել է պաշտպանիչ դիմակով, սակայն երբ դիմակը քաշել է, հասկացել է, որ ամուսինը չի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 © shamshyan.com


Комментариев нет: