Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող Ռուսաստանի քաղաքացիների համար - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/02/2020

Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող Ռուսաստանի քաղաքացիների համար



Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ վրացական կողմի հետ  համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանի տարածքով անցնեն ՌԴ քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան տեղափոխող ավտոբուսները: Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Տեղեկացնում ենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ՌԴ-ի ԱԳՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Ռուսաստանի մաքսային ծառայության հետ համատեղ մշակում է քաղաքացիներին տեղափոխելու հանգամանքները: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել տուրիստական դասի բարձրակարգ ավտոբուսներով երթևեկության բոլոր ծախսերը: Ավտոբուսներում զուգարաններ ու կոնդիցիոներներ կան, ինչն ավելի կհեշտացնի երրորդ երկրի տարածքով անցնելը, քանի որ տեխնիկական կանգառների անհրաժեշտություն չի լինի»,- գրված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ցամաքային ճանապարհով Հայաստանից Ռուսաստան քաղաքացիները կարող են մեկնել միայն Վրաստանով՝ «Վերին Լարսի» անցակետով: Անցակետը փակվեց մարտի 16-ին:


© factor.am



Комментариев нет: