Աշխարհում կարանտինի հետեւանքով ավելացել է մարդկանց թիվը, որոնք օգտագործում են ոգելից խմիչքներ։ COVID-19 համավարակի կապակցությամբ ընդունված սահմանափակումների բացասական նոր հետեւանքների մասին հաղորդում է MedicalXpress-ը՝ հղում անելով ամերիկացի բժիշկներին։
«Կան տվյալներ, որոնք մատնանշում են, որ կարանտինի ժամանակ մարդիկ խմում են ավելի հաճախ, քան սովորաբար,-հայտարարել է բժիշկ Մարիան Պիանոն, որը զբաղվում է հոգեակտիվ նյութերի օգտագործման ազդեցության ու հետեւանքների ուսումնասիրմամբ։
Պիանոն հղում է արել Nielsen գործակալության հետազոտության վրա, ըստ որի՝ ԱՄՆ-ում մարտի վերջին ալկոհոլի վաճառքներն աճել են 54 տոկոսով։
Դեռ ավելին, Պիանոն անվանում է ալկոհոլիզմը՝ որպես հիվանդության նոր բռնկումների ի հայտ գալու պատճառներից մեկը, չէ որ ալկոհոլը թույլ է տալիս մարդկանց մոռանալ վտանգի մասին։
«Ես տեսել եմ ակումբներ, որտեղ մարդիկ հրաժարվել են սոցիալական հեռավորություն պահելու պրակտիկայից»,-ասել է մասնագետը։
Комментариев нет:
Отправка комментария