ՀՀ ոստիկանապետը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2020

ՀՀ ոստիկանապետը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին



Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։

Արամ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում է 1990 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն էր։


Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավաստիացնելով, որ առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատասխանատվությամբ եւ արժանապատվորեն:

Ոստիկանության պետը ներկայացրեց նաեւ ոստիկանության շտաբի նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանին։

Արմեն Մկրտչյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության շտաբի պետի տեղակալն էր։

Արմեն Մկրտչյանը նույնպես շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ նշեց, որ ինքը եւ ոստիկանության շտաբի ողջ անձնակազմը պատրաստ են կատարել օրենքով իրենց վերապահված բոլոր գործառույթները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Ոստիկանության պետը շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ անդրադարձավ ոստիկանության ծառայությանը։ Վահե Ղազարյանը նշեց, որ ոստիկանության գերխնդիրն այսօր նաեւ համավարակի դեմ պայքարն է։ Նա հանձնարարեց ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ։ Անդրադարձավ նաեւ վերջերս հասարակական հնչողություն ստացած դեպքերին:

Քննարկվեց հանրապետության օպերատիվ իրավիճակը։ Տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր