Ավոկադոն կարող է նպաստել նիհարելուն․ մասնագետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2020

Ավոկադոն կարող է նպաստել նիհարելուն․ մասնագետ


Ավոկադոն սննդամթերք է, որի օգտագործումը օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ, ինչպես պնդում է սննդաբան Օլգա Դեկերը` Դիետոլոգների ազգային ընկերությունից (Ռուսաստան):

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ավոկադոյի պտղամիսը, ըստ մասնագետի, պարունակում է հսկայական քանակությամբ օգտակար վիտամիններ եւ հանքանյութեր, այդ թվում՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, նատրիում, պղինձ, յոդ եւ մագնեզիում, ինչպես նաեւ ֆոլաթթու եւ B, A C, K խմբերի վիտամիններ: Բոլոր այս նյութերը նպաստում են աղեստամոքսային տրակտի աշխատանքի բարելավմանը, ճարպերի այրմանը եւ նիհարելուն:

«Ավոկադոյի կեսում պարունակվում է յոթ գրամ բջջանյութ, ինչը կազմում է օրական նորմայի մոտ 30 տոկոսը: Բացի այդ, օլեինաթթուն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, իսկ L-կարնիտինը արագացնում է նյութափոխանակությունը եւ օգնում «այրել» ավելորդ քաշը»,- ասել է Օլգա Դեկերը:

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր