«Առավոտյան կանաչում է, ժամը 2-3-ին բացվում է։Ես էլ Երեւանից եմ, եկել եմ այստեղ, տարածք եմ վարձակալել, բիզնես սկսկել, բայց հիմա չեմ կարողանում հյուրերի ընդունել, որովհետեւ մարդիկ չեն ուզում լողալ տենց տեղում։ Գալիս, տեսնում են կեղտոտ է, գնում են։ Ինքս էլ թույլ չեմ տալիս, որ երեխաները լողան, մինչեւ կբացվի ջուրը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանգստյան գոտիներից մեկի տնօրեն Վարդան Սարիբեկյանը։
Այցելուների պակասը խնդիրներ է առաջացնում բիզնեսի համար։
«Իմ համար մինուս ա, մինչեւ սեզոնի վերջ շատ քիչ մնաց, ես չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անեմ»,- նշեց նա։
Միեւնույն ժամանալ, կան մարդիկ, որոնք, չանայած լճի «ծաղկմանը», իրենց ամենամյա հանգիստն են անցկացնում Սեւանի ափին։
«Ամեն տարի էլ գալիս ենք Սեւան, ծով չենք գնում, էստեղ շատ լավ է, որ մերն է, դրանով ամեն ինչ ասվում է»,- նշեց հանգստացողներից մեկը։
Комментариев нет:
Отправка комментария