Երկու տարի է ամբողջ համայնքը սոված կոտորվում է. գնդեվազցի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/31/2020

Երկու տարի է ամբողջ համայնքը սոված կոտորվում է. գնդեվազցի

Աշխատող մարդիկ ենք, մենք Կառավարության դեմ չենք պայքարում և Կառավարությունում դրա մասին շատ լավ գիտեն։ Այս մասին Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց գնդեվազցի Հովհաննիսյանը, ով նախկինում «Լիդիան Արմենիա» ընկերությունում է աշխատել։

«Այս 2000 հոգին երկու տարի է առանց աշխատանք է մնացել, երկու տարի է ամբողջ համայնքը սոված կոտորվում է հիմա։ Տուրիզմ չկա, բերք չկա, բերքը կարկուտը վարի է տվել, իրականում վիճակը շատ վատ է։ Մենք ցուցարար չենք, մենք այստեղ չենք կանգնում և բարձր գոռում, մենք ընդամենն ասում ենք՝ մեր աշխատանքային իրավունքը վերականգնեք»,- ասաց նա՝ նշելով, որ երկու տարի լռել և սպասել են, 2000 ընտանիք այսօր սոված կոտորվում է։

Դիտարկմանը, որ բնակիչները պնդում են, որ չեն ցանկանում, որ շահագործվի հանքը, նա արձագանքեց.«Ո՞նց բոլորը։ Բնակիչներն ովքե՞ր են, 1200 հոգու ստորագրություն եմ բերել, 1200 չափահաս մարդ է ստորագրել, ինձ մի ասեք բնակիչներ։ 15-20 հոգին ձեր համար բնակիչ է՞»։
Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին հիմնականում հանքի շահագործմանը դեմ անձանց մասնակցությանը, նա նշեց, որ կա ուղղորդվածություն։

«Պարզ չէ՞, որ ուղղորդվածություն կա։ Այսինքն՝ ես ասում եմ 1200 հոգի կանգնած է մեր կողքին ու ասյ վախի մթնոլորտի մեջ։ Վերացրեք այս վախի մթնոլորտը, դուք էլ իրական պատկերը կտեսնեք։ Դիմում եմ կառավարությանը՝ ուզու՞մ եք տեսնել իրական պատկերը, վերացրեք վախի մթնոլորտը։ Իրականում ձեր կողքն այսօր այնքան մարդ է կանգնած ուղղակի վախենում են խոսեն, 15 հոգու՞ց եք վախենում»,-ասաց նա՝ հավելելով. «Մենք ժողովուրդ ենք, որ երկու տարի առանց հաց ենք մնացել, առանց աշխատանք ենք մնացել։ Ընկել ենք՝ այստեղից, այնտեղից, տները թողել են գնացել են 100 հոգի Ռուսաստան, 200 հոգի ուրիշ տեղ։ Հլը էս ժողովրդի հարցրեք՝ երբ են վերջին անգամ իրենց կանանց տեսել, իրենց ընտանիքին տեսել, տները քանդվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում


Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր