«Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա». Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/11/2020

«Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա». Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին



Միքայել Մինասյանը պետք է զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով, այլ ոչ թե զբաղվի 89 պատգամավորների՝ իրենց աշխատանքը կատարելու հետ կապված իր ենթադրություններով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե հաջորդ իշխանությունների օրոք ԱԺ 89 պատգամավորները եւ Նիկոլ Փաշինյանը դատվելու են սահմանադրական հեղաշրջում անելու համար:

«Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա: Ես կարծում եմ, որ այն հեքիաթները, ֆանտազիաները, երազախաբությունը, որոնք պարոն Մինասյանը վերապրում է եւ դրանք հաճախ եթեր են բաց թողնում, իմ կողմից եւ շատ-շատերի կողմից մեկնաբանության կարիք այսքան հաճախ չունեն: Ես հասկանում եմ, որ պարոն Մինասյանը մեդիադաշտում դեռ ինչ-որ ազդեցություն ունի, բայց ժամանակին, երբ ամբողջ մեդիադաշտը, ամբողջ համակարգը պատկանում էր նույն Միքայել Մինասյանին եւ իր աներոջը՝ Սերժ Սարգսյանին, իրենց չօգենց: Հիմա առավել եւս անհետաքրքիր է տարբեր ցնդաբանությունների հետ կապված լուրջ մեկնաբանություններով հանդես գալ:


Այնուամենայնիվ, նա գտնվում է հետախուզման մեջ եւ որպես օդիոզ ֆիգուր, ես իր տեղը լինեի, կգայի Հայաստանի իրավապահներին կներկայանայի: Բայց ինքը, կարծում եմ՝ նման բան չի անի»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

«Չի կարող նա ամբողջ կյանքում հետախուզման մեջ գտնվել: Դա վերաբերում է ոչ միայն իրեն, այլեւ մնացած բոլորին, որոնք ենթադրում եմ, այլ երկրների անձնագիր ունենալով երրորդ երկրում թաքնվելով խուսափելու են: Իրենք չեն խուսափելու ժամանակի հարց է»,-ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է նրան, որ շատերը կարողացել են լքել Հայաստանի տարածքը եւ խուսափել պատասխանատվությունից, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանը դատական համակարգում լուրջ խնդիր ունի. «Մենք այդ մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, իսկ ԱԺ-ում գտնվող մեր ընդդիմադիր գործիչներն ասել են՝ դատական համակարգում խնդիր չկա եւ բոլոր հնարավոր ձեւերով մեզ փորձել են խանգարել դատական համակարգում փոփոխություններ անել: Ամենաազնիվ դեմքի արտահայտությամբ, մարդկանց խաբելով քաղաքական խաղեր են խաղացել, հիմա էլ են խաղում՝ համոզելով, որ դատական համակարգում խնդիր չկա: Հիմա դուք իրենց հարցրեք, եթե դատական համակարգում խնդիր չկա, ճգնաժամ չկա, բա էդ մարդիկ  որոնք Հայաստանի հետ ինչ ասես արել են, բա էդ ո՞նց դատարանների որոշումներով հնարավորություն ստացան փախչել Հայաստանից»:

Комментариев нет: