Ավելի քան 80 փախստական է վերադարձել Սիրիա մեկ օրում - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

7/28/2020

Ավելի քան 80 փախստական է վերադարձել Սիրիա մեկ օրում



Անցած օրվա ընթացքում ավելի քան 80 հազար փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այդ մասին հաղորդվում է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:

«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 82 փախստական (այդ թվում՝ 25 կին, 42 երեխա):


Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-ասվում է տեղեկագրում: Նաեւ օրվա ընթացքում 22 փախստական է վերադարձել մշտական բնակության վայրեր:

Ի հավելումն նշվում է, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 1,9 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 36 պայթյունավտանգ առարկաներ:



Комментариев нет: