Հայաստանում ռեստորանային եւ հարակից բիզնեսը շրջանառության 80 տոկոս կորուստ է ունեցել․ փորձագետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/24/2020

Հայաստանում ռեստորանային եւ հարակից բիզնեսը շրջանառության 80 տոկոս կորուստ է ունեցել․ փորձագետ


Ռեստորանային եւ հարակից բիզնեսի շրջանառությունը նախորդ տարի կազմել է մոտ 900 միլիոն դոլար է կազմել։ Այս տարի այդ գումարի առնվազն կեսը մարդիկ պետք է արդեն վաստակած լինեին, մինչդեռ լավագույն դեպքում հնարավոր էր ապահովել սպասվող ցուցանիշների 20 տոկոսը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ միայն դեկորացիաների եւ դիզայնի ոլորտի բիզնեսն արդեն անդառնալիորեն 10-15 միլիոն դոլար է կորցրել։


«Ինչ վերաբերում է հանրային սննդի ոլորտին, ապա 2019 թվականին տարեկան շրջանառությունը մոտ 500 միլիոն դոլար է կազմել: Ոլորտի 2020 թվականի առաջին կիսամյակի վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել: Սակայն  բիզնեսն ակնհայտորեն հսկայական կորուստներ է կրում։ Օրինակ, կա մի հաստատություն, որն այս պահին արդեն 1․7 միլիոն դոլարի պատվեր է չեղարկել՝ չնայած ղեկավարությունը շարունակում է պահել աշխատողներին եւ նրանց աշխատավարձեր վճարել՝ ընդ որում, չիմանալով, թե որքան կտեւի այս իրավիճակը եւ ինչ ակնկալել։ Միեւնույն ժամանակ, պետությունը շարունակում է պահանջել կատարել վճարային պարտավորությունները: Եթե ​​հաջորդ տարի իշխանությունները մտադիր են ազատականացնել տնտեսությունը, ապա անհրաժեշտ է հայտնել այդ մասին, որպեսզի բիզնեսը դադարեցնի իր գործունեությունը եւ չշարունակի աշխատել վնասով»,- ասել է նա:

Փորձագետը պարզաբանեց, որ վերջերս խոսել է նախարարի հետ կրկին հանդիպելու անհրաժեշտության մասին, եւ ամեն դեպքում ընդունելի ելքն իրավիճակից կարող է դառնել ուղիղ աջակցությունը, սակայն նախարարությունն այդ մասով կարծիք չի հայտնում։

«Կառավարությունը բիզնեսը չի սուբսիդավորի, սակայն եթե նախարարների կաբինետի որոշման արդյունքում խոչընդոտներ են ստեղծվում, ապա պարզ է, որ որոշակի օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, անհրաժեշտ է հստակություն: Օրինակ, կարելի էր մտածել հարկային զիջումների մասին: Կառավարության մոտեցումը, ըստ երեւույթին, կայանում է նրանում, որ եթե ոլորտի գործունեությունն արգելված չէ, ապա այն պետք է աշխատի եւ չապավինի կառավարության աջակցությանը: Ակնհայտ է, որ սահմանափակումների պայմաններում իրավական մեխանիզմներ են անհրաժեշտ, որոնք վերացնում են պարտավորությունները որոշակի վճարմերի համար»,- եզրափակեց Բարսեղյանը:

 News.am

Комментариев нет: