ԱՄՆ-ն առգրավել է Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35 կործանիչները - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/21/2020

ԱՄՆ-ն առգրավել է Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35 կործանիչները



Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35A Lightning II 5-րդ սերնդի կործանիչները փոխանցվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հաշվեկշռին։ Այս մասին փոխանցում է ermenihaber-ը։ Նշվում է, որ դեռևս նախորդ շաբաթ ԱՄՆ Սենատի համապատասխան հանձնաժողովը երկրի ռազմաօդային ուժերին նշված կործանիչները մոդիֆիկացիայի ենթարկելու թույլտվություն էր տվել։ Այս շաբաթ կործանիչներն արտադրող ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունը, կործանիչների վրա արված գրությունները փոխարինելով նոր գրություններով, հանձնել է ԱՄՆ-ի ԶՈւ-ին։ Նախորդ շաբաթ էլ արտադրող ընկերությունը F-35 ռազմական ինքնաթիռների արտադրության համար բացված ինտերնետային կայքի «միջազգային մասնակիցներ» բաժնից հեռացրել էր Թուրքիայի անունը։ Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը համատեղ իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ մեկ տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով, Վաշինգտոնի նախաձեռնությամբ, կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին։




Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր