ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերի որոշ քաղաքներում․ հայտնաբերվել է 77 ոչ սթափ վարորդ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/07/2020

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերի որոշ քաղաքներում․ հայտնաբերվել է 77 ոչ սթափ վարորդ



Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Իջեւան, Դիլիջան, Հրազդան, Աբովյան, Արմավիր եւ Արտաշատ քաղաքներում։

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 106 մեքենա, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենան վարած 77 անձ, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող` 35, առանց համարանիշերի՝ 1, թաղանթապատված դիմակիով՝ 8 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներն ամենօրյա են։




Комментариев нет: