Նոր սկանդալ. Մովսես Խորենացի, Եղիշե, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի. Հայ հեղինակներ, որոնք հեռացվելու են 7-12 դասարաններում «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/23/2020

Նոր սկանդալ. Մովսես Խորենացի, Եղիշե, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի. Հայ հեղինակներ, որոնք հեռացվելու են 7-12 դասարաններում «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից

Հայ հեղինակներ, որոնք հեռացվել են 7-12 դասարաններում «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից, որը դեռ քննարկման փուլում է, այսինքն կարելի է հանրային պահանջով չեղարկել։

Կարդալով չափորոշիչների վերաբերյալ ամբողջական տեքստը' էսքանը նկատեցի եւ կարողացա հիշել (եթե ավելացնելու բան կլինի, կխնդրեմ ավելացնել մեկնաբանություններում, եթե նշված հեղինակներից կլինեն, որ նախորդ տարիներին են հեռացվել, դարձյալ կխնդրեմ հուշել)'

Մովսես Խորենացի
Եղիշե
Մեսրոպ Մաշտոց
Կորյուն
Գրիգոր Նարեկացի («Մատյան ողբերգության»)
Նաղաշ Հովնաթան
Ներսես Շնորհալի
Մխիթար Գոշ
Վարդան Այգեկցի
Ղեւոնդ Ալիշան
Ֆրիկ
Մկրտիչ Պեշիկթաշլյան
Ռափայել Պատկանյան
Ղազարոս Աղայան
Ավետիս Ահարոնյան
Սմբատ Շահազիզ
Արշակ Չոպանյան
Երուխան
Սիամանթո
Երվանդ Օտյան
Ռուբեն Սեւակ
Գաբրիել Սունդուկյան
Պերճ Պռոշյան։
Չկան նաեւ Գողթան երգերը։

Նահապետ Քուչակը կուսումնասիրվի Համո Սահյանին, Սայաթ-Նովան՝ Եղիշե Չարենցի «Տաղարանին» զուգընթաց, դրա համար չհամարենք հեռացված (արդար լինեմ էլի)։

Էս ցուցակը թող մնա էստեղ, պատճառների ու հնարավոր վատ, վտանգավոր հետեւանքների մասին շուտով մանրամասն կգրեմ, որովհետև ցանկում կան հեղինակներ, որոնք հիմնաքարեր են դրել հայ գրականության մեջ։ Մի անհասկանալի, տափակ ու խեղաթյուրված թրենդ է ձեւավորվել' որքան ապազգային, էնքան առաջադեմ։ Մշակույթը գլխատելն էլ ո՞նց եք պատկերացնում։ Լավ, ինչու՞ են ձեր բոլոր կացիններն էդ ուղղությամբ «ֆռռում»»:

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր