Երևան քաղաքի ամբողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը այսօրվանից 60 կմ/ժ է, հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը։
Ճանապարհային ոստիկանության կողմից ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման համապատասխան փոփոխություն:
Մասնավորապես 60 կմ/ժ է սահմանվել հետևյալ ճանապարհահատվածները՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան փողոց, Աճառյան փողոց, Դավիթ-Բեկի փողոց, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի պողոտա և Աշտարակի խճուղի:
Комментариев нет:
Отправка комментария